Հորդանանի ԱԳ նախարար Սաֆադին այցելում է Իրան:
Այս այցն ուշագրավ է այն համատեքստում, որ Իրանի և Հորդանանի հարաբերությունները դժվար է բարեկամական համարել:
Ամմանում, մասնավորապես, պարբերաբար դժգոհում են, որ Իրանն ու ՀԱՄԱՍ-ը փորձում են թագավորությունում ապակայունացնել իրավիճակը:
Երբ ապրիլին Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, Հորդանանը մասնակցեց դրանց վնասազերծմանը, իհարկե՝ սեփական ինքնապաշտպանության մոտիվով:
Մյուս կողմից, Հորդանանը կտրուկ դատապարտեց Իսմաիլ Հանիայի սպանությունը՝ թեև, կրկնեմ, այդ երկրի իշխանությունները չունեն համակրություն ՀԱՄԱՍ-ի հանդեպ:
Ըստ ամենայնի, Հորդանանի ԱԳ նախարարը որոշակի միջնորդություն է իրականացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ մերձավորարևելյան մեծամասշտաբ պատերազմը կանխելու նպատակով:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ